Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ԱՄՆ-ին դիտարկում է որպես ծանր ջրի ավելորդ քանակի հավանական գնորդ՝ հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: «Մենք պատրաստել ենք 160 տոննա ծանր ջուր, 130 տոննան հետագայում կօգտագործվի Արակի ռեակտորում։ Մնացյալ 30 տոննան մենք կհանենք վաճառքի, ինչպես նախատեսված է հուլիսի 14-ին վեցյակի հետ միջուկային գործարքով։ Պետք է ԱՄՆ-ը դիտարկել որպես պոտենցիալ գնորդ, քանի որ նա ծանր ջրի ամենամեծ գնորդն է աշխարհում»,- ասել է նա։ Սալեհին հավելել է, որ Իրանը պատրաստ է ծանր ջրի առևտրի յուրաքանչյուր երկրի հետ՝ գումարի կամ բնական ուրանի կոնցենտրատի դիմաց։